Արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարացումը հակասում է գործող օրենքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի' քաղաքացիներ, Ինչպես տեղեկացանք, ՀՀ կառավարությունը ցանկանում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը։ Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին։ Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝ 1. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: 2. Նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչեւ նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Մեջբերված հոդվածի իմաստն արտակարգ դրության իրավական ռեժիմի տեւողության ժամկետների նախատեսումն է։ Հոդվածի 1-ին մասով հստակ սահմանվում են այն առավելագույն ժամկետները, որոնցից ավելի չի կարող շարունակվել արտակարգ դրության գործողությունը․ դրանք են 30 օր՝ ՀՀ ամբողջ տարածքում եւ 60 օր՝ Հանրապետության առանձին տարածքներում։ Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասին, ապա այն բոլորովին չի հանդիսանում նախորդ մասում սահմանված կանոնից բացառություն։ Պետք է հաշվի առնել, որ «եթե մինչեւ նշված ժամկետների ավարտը» ձեւակերպումը չի վերաբերում հենց 30 եւ 60 օրվան, քանի որ ամենեւին պարտադիր չէ, որ արտակարգ դրությունը սահմանվի կոնկրետ այդ ժամկետներով, այլ կարող է սահմանվել օրինակ՝ 15, 20, 25 օրով։ Այսինքն, 2-րդ մասի կիրառության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ արտակարգ դրություն է սահմանվել մինչեւ համապատասխանաբար 30 կամ 60 օր ժամկետով, եւ այդ ժամկետում արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել։ Նման իրավիճակների համար հոդվածի 2-րդ մասով հնարավորություն է տրվում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական ժամկետը լրանալու դեպքում ոչ թե դադարեցնել արտակարգ դրության իրավական ռեժիմը, այլ երկարացնել դրա գործողության ժամկետը։ Սակայն երկարացվող ժամանակահատվածը չպետք է գերազանցի հոդվածի 1-ին մասում սահմանված՝ արտակարգ դրության գործողության առավելագույն ժամկետները։ Ասվածի մասին է վկայում նաեւ «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով» ձեւակերպումը: Դա չի նշանակում, որ ժամկետի երկարացումը կարող է կատարվել առավելագույնը 30 կամ 60 օրով, այլ կարող է երկարացվել այնքան, որ արտակարգ դրության գործողության ընդհանուր տեւողությունը չգերազնացի հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետները, այն է համապատասխանաբար 30 կամ 60 օրը։ Իսկ այն դեպքում, երբ առավելագույն ժամկետները լրանալուց հետո էլ չեն վերանում համապատասխան հիմքերը, ապա նման դեպքի համար անհրաժեշտ է առանձին կարգավորում, որը գործող օրենքում բացակայում է։ Ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաեւ հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ»։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55