Մեզ, և համոզված եմ շատ գիտակից մարդկանց համար ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը, անցնելով բոլոր բարոյական սահմանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոեբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը:
«Ծանոթ և անծանոթ գիտակից մարդկանց Հասկանում եմ, որ վերջին դատական նիստից ընդհանուր առմամբ ձևավորվել էր դրական սպասելիք. շատերն էին մտածում, որ ստորությունը և անմարդկային այս վերաբերմունքը պետք է ունենա սահման, սակայն ոչ ես, ոչ հայրս այլ սպասում չունեինք: Չէ որ ակնհայտ է, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա: Մեզ, և համոզված եմ շատ գիտակից մարդկանց համար,ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը, անցնելով բոլոր բարոյական սահմանները: Սա ընդամենը մեկ մարդու ազատության պայքար չէ: Սա պայքար է ստի ու կեղծավորության այն ահռելի քանակի դեմ, որի միջոցով մոլորեցրել և շարունակում են մոլորեցնել մեր բազմաթիվ հայրենակիցների: Սա պայքար է մեր ազգային արժեքների համար, մեր փառահեղ հաղթանակները պահպանելու և նորերը կերտելու համար, որտեղ հերոս են դառնում ոչ թե ճարտար խոսելու ու արհեստավարժ ստելու համար, այլ սեփական և հարազատների կյանքը վտանգելու գնով հաղթանակ բերելու համար: Ի վերջո, սա պայքար է Հայաստանում այլ որակի կառավարման համակարգ ունենալու համար և այս նպատակների շուրջ համախմբվող մարդկանց քանակն օրեցօր ավելանում է: Հորս և մեր ամբողջ ընտանիքի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հարյուրավոր նամակների և ջերմ խոսքերի համար, որ ստանում ենք ձեզնից գրեթե ամեն օր: Հավատացեք, դրանք էլ ավելի են ուժ տալիս և պարտավորեցնում շարունակել պայքարը»,- գրել է նա:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02