ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների լիարժեք խզման հնարավորության մասին: «Շատ բաներ կան, որ մենք կարող ենք անել»,- ասել է Թրամփը FOX Business-ին տված հարցազրույցում:- Մենք կարող ենք խզել հարաբերությունները»: Թրամփի վարչակազմը քննարկում էր Չինաստանին պատտժելու կամ ֆինանսական փոխհատուցում ստանալու եղանակները այն բանի համար, որ Պեկինը, ԱՄՆ-ի կարծիքով, թաքցնում է տեղեկությունները վիրուսի մասին: «Հիմա ի՞նչ կլիներ այդ դեպքում (հարաբերությունների խզմա): Եթե խզենք բոլոր հարաբերությունները, 500 միլիարդ դոլար կխնայենք»,- ասել է Թրամփը: Սակայն Թրամփը եւ նրա թիմը այլ մարտավարություն են կիրառել՝ Չինաստանի գործողություններից իրենց դժգոհությունը ցույց տալու համար: Երկուշաբթի վարչակազմը խզել էր ներդրումային կապերն ԱՄՆ դաշնային կենսաթոշակային հիմնադրամների եւ չինական բաժնետոմսերի միջեւ: Ինչ վերաբերում է Չինաստանի արձագանքին ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հարցումներին, Թրամփն ասել է. «Մենք խնդրել ենք ուսումնասիրել այս հարցը, նրանք ասել են՝ ոչ: Նրանք մեր օգնությունը չէին ուզում: Եվ ես կարծում եմ, որ դա նորմալ է, քանի որ նրանք գիտեն՝ ինչ են անում: Այնպես որ, դա կամ հիմարություն էր, ոչ կոմպետենտություն կամ կանխամտածվածություն»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01