Ամերիկյան «Բոինգ» ավիացիոն-տիեզերական կորպորացիան 650 SLAM-ER (Stand-off Land Attack Missile -Expanded Response) թեւավոր հրթիռ եւ 402 Harpoon Block II հակաօդային հրթիռ կմատակարարի Սաուդյան Արաբիային: Այս մասին նշվում է չորեքշաբթի օրը Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ, թեխանցում է ՏԱՍՍ-ը: Boeing-ի հետ 1.971 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել SLAM ER-երի արդիականացման եւ Սաուդյան Արաբիային 650 նոր հրթիռի մատակարարման համար: «Ակնկալվում է, որ համաձայնագիրը կիրականացվի մինչեւ 2028 թվականի դեկտեմբեր»,- նշվում է փաստաթղթում: Ինչպես նշել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, պայմանագիրը իրականացվում է FMS (Foreign Military Sales) օտարերկրյա հաճախորդներին ռազմական տեխնիկայի մատակարարման ծրագրով: SLAM ER-ի արձակման հեռավորությունը մոտ 270 կմ է: 402 RCC Harpoon Block II-ի մատակարարումն Էր-Ռիյադին կիրականացվի Boeing-ի հետ կնքված առանձին պայմանագրով: Այս համաձայնագրի համաձայն, որի ընդհանուր արժեքը 656.98 միլիոն դոլար է՝ այս տիպի հրթիռներ կմատակարարվեն Սաուդյան Արաբիային, ինչպես նաեւ Բրազիլիային (չորս միավոր), Թաիլանդին (ութ միավոր) եւ Քաթարին (53 միավոր): Վերոնշյալ երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված հրթիռների արժեքը չի հաղորդվում: Harpoon Block II-ի արձակման հեռավորությունը մոտ 125 կմ է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01