Սահմանները եւ ձեռնարկությունները բացելու երկրների ծրագրերի մշակմանը եւ ավիաընկերություններ ուղեւորահոսքի վերադարձին զուգընթաց, հարց է ծագում՝ որքան թանկ կլինեն ավիատոմսերը, երբ «այս ամենը» ավարտվի: Սոցիալական հեռավորությունը նշանակում է ավելի քիչ տեղերի վաճառք, քանի որ շարքերում մեջտեղի տեղերը չեն վաճառվի, ուստի ավիատոմսերի գները կսկսեն թանկանալ, գրում է Americaru-ն: Օրինակ՝ Delta Air Lines-ը թռիչքային ծանրաբեռնվածությունը մինչեւ հունիսի 30-ը սահմանափակում է՝ թույլ տալով ամրագրել հասանելի տեղերի միայն 50-60%-ը: Նման կանոններ կիրառող մյուս ավիաընկերություններ են՝ Emirates, American Airlines-ը, Japan Airlines-ը, United-ը, Wizz Air-ը: Սա նշանակում է, որ միջին նստատեղի արգելափակման վնասները, ամենայն հավանականությամբ, կընկնեն ուղեւորների վրա՝ տոմսերում կներառվի այս տարբերությունը: Ավիաընկերությունների առեւտրի համաշխարհային ասոցիացիան ցանկանում է ասել, որ սոցիալական հեռավորության հարցում վերջին խոսքը ասել են հենց իրենք՝ փոխադրողները: Սակայն Atmosphere Research Group-ի ավիաընկերությունների վերլուծաբան Հենրի Հարթեւելդը կարծում է, որ նման որոշումը նշանակում է ընտրել փողը, ոչ թե մարդկանց առողջությունը: «Վախն ու վստահությունը այն երկու զգացումներն են, որոնք ուղեւորություն պլանավորելիս մարդկանց ուշադրության կենտրոնում կլինեն, եւ եթե մարդը չի զգում, որ ավիաընկերությունը պատշաճ կերպով հարգում է իր առողջությունը, նա ուրիշը կգտնի»,- ասել է նա։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44