«Մի օպերային համերգից հետո Ավետիք Իսահակյանը մոտեցել է գլխավոր մենակատարուհուն եւ հարցրել. «Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզանից»: Երբ երգչուհին սկսել է ծիծաղել՝ Ավ. Իսահակյանը շարունակել է. «Լավ, այսուհետ քո անունը կլինի «Հայաստանի սոխակ»»: Հայ հոգեւոր երաժշտության, Կոմիտասի հոգեշունչ երգերի, իտալական եւ աշխարհահռչակ օպերային գործերի մեներգչուհու ձայնը հնչել է աշխարհի քարտեզի ամենատարբեր վայրերից: «Մինչեւ Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն»,- անկեղծացել է ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովան: Իսկ ահա Ճապոնիայում, որպես հայ երգչուհու հյուրախաղերի «ազդագրեր», երեկոյան ժամերին լուսարձակվել են նեոնային ծաղիկները յուրատիպ գրություններով. «Այնտեղ, որտեղ երգում է Գոհար Գասպարյանը, բացվում են ծաղիկները»: … Այսօր Գոհար Գասպարյանի մահվան տարելիցի օրն է: 2007 թ. մայիսի 16-ին հայ օպերայի սոխակը կնքել է իր մահկանացուն: Աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: «Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր եւ՛ իրեն, եւ՛ իր ժողովրդին»,- ասել է Մարտիրոս Սարյանը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44