Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 2019 թվականին աշխատանք փնտրող 85 հազար քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13 հազար 800 հոգի կամ 45 տոկոսով ավելի, քան 2017-ին և 12 տոկոսով ավելի, քան 2018-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հատկանշական է, որ 2019 թվականի ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7 հազար 497 աշխատանք փնտրող, որից 4 հազար 600 շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի: Զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկների թիվը 2017 թվականի համեմատ ավելի է 4 անգամ, իսկ 2018-ի համեմատ՝ 2.8 անգամ։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ նույնիսկ ճգնաժամի պիկին ապրիլի 20-ի դրությամբ ավելի շատ գրանցված աշխատատեղ կա, քան դա եղել է 2018-ին, 2017-ին և այլն»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ իջեցվել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, ինչի արդյուքնում կենսաթոշակների բարձրացման պարագայում 11 հազար ընտանիք պահպանել է նպաստի իրավունքը և հավելյալ շուրջ 1000 ընտանիք ներառվել է համակարգ։
«Գիտեք, որ թոշակների որոշակի բարձրացում էր տեղի ունեցել և եկամուտների աճի բերումով, եթե չփոխեինք, մարդիկ կարող էին զրկվել նպաստից, դա թույլ չենք տվել և 1000 նոր ընտանիք ներառվել է նպաստի համակարգում»,- ասաց Փաշինյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01