Ուրբաթ օրը քաղաքապետի մոտ տեղի է ունեցել մեծ քննարկում վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ, մեծ ուշադրություն է դարձվել մանկապարտեզների վերաբացման հարցին և մի շարք կարևոր որոշումներ են կայացվել: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Նա նշեց, որ մանկապարտեզները Երևանում բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով: «Առաջնահերթություն է տրվելու այն երեխաներին, որոնց ծնողները գործնականում չեն կարողանում տանն ապահովել երեխաների խնամքը, առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են: Նախնական հարցում է արվել Երևանի 161 մանկապարտեզների թվով 31 հազար ծնողներին և նրանցից 11 հազարը ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ»,- ասաց նա:
Ըստ Վիրաբյանի՝ ծնողների մուտքը մանկապարտեզ բացառվելու է, երեխաներին էլ ընդունելու են հեռավար ջերմաչափում անելուց հետո: «Խմբերում լինելու են 8-10 հոգի, որով մենք կարողանալու ենք անվտանգության բոլոր կանոնները պահպանել: Այսօր և վաղը Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումներ, որոնք կշարունակվեն ամեն օր, քանի դեռ համավարակի պայմաններում ենք ապրում»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ սնունդը նույն կերպ են կիրառելու, ինչպես եղել է նախկինում՝ որոշակի կանոնների խստացումով: «Մատակարարների հետ նոր աշխատանքային ձևաչափ ու կանոններ ենք մշակել, որոշակի սննդատեսակներում արել ենք փաթեթավորման փոփոխություններ՝ սնունդն ավելի անվտանգ դարձնելու համար, նաև կիրառվում են մի շարք այլ նորմեր, որոնք կպաշտպանեն համավարակից: Քաղաքապետարանն արդեն իսկ մեկ ամսվա համար պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել, որը հնարավորություն կտա բոլոր աշխատակիցներին ապահովել համապատասխան պարագաներով: Սա միայն մեկ ամսվա կտրվածքով եմ նշում: Սա մեզ համար փորձություն է և պետք է խստագույնս պահպանենք դա: Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոներին, կվտանգեն երեխաների կյանքերը, նրանցից շատ արագ կազատվենք»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ խրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցները չեն գա աշխատանքի, բայց կվճարվեն 100 տոկոս աշխատավարձի չափով: «Այն աշխատակիցները, որոնք չունեն հիվանդություն, ռիսկային գոտում չեն, բայց ուղղակի չեն ուզում գալ աշխատանքի՝ իրենց իսկ անվտանգության կանոներից դուրս գալով, չեն վճարվի հարյուր տոկոս, կվճարվեն հարկադիր պարապուրդով և այն աշխատակիցները, որոնք հավուր պատշաճի՝ հասկանալով պահի կարևորությունը, կգան աշխատանքի, իրենք բնականաբար կվճարվեն իրենց ամբողջ աշխատավարձի չափով, և կգտնենք տարբերակներ հավելյալ խրախուսումների համար»,- ասաց նա:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01