Այսօր Գիտելիքի և դպրության միջազգային օրն է:
Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի Հայաստանում: 4-րդ դարում՝ 325 թ., Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարված Առաջին տիեզերական ժողովի ընթացքում որոշվում է նոր տարին սկսել սեպտեմբերի 1-ից։
Ըստ ավանդության՝ Արիստակես Հայրապետը՝ Գրիգոր Լուսավորչի փոքր որդին, Հայաստան է բերում Նիկիայի ժողովի որոշումները, ներկայացնում Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներդնում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ: Այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, ուստի նոր ուսումնական տարին ևս որոշվում է սկսել սեպտեմբերի 1-ից:
1984 թ. ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվում է հրամանագիր՝ «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին»:
Այսօր Հայաստանում դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն է գնում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սերունդը: Անցնելով դպրության ու գիտության դժվար, ազնիվ ու ճշմարիտ ճանապարհը՝ նա գիտակցելու է, որ սերը գիտության հանդեպ սեր է դեպի ճշմարտությունը, ուժ՝ այն բարձրաձայնելու: Քաջ գիտակցելու է, որ դպրության ճանապարհը ճանապարհ է դեպի լույս, դեպի ազատություն, այն ազատությունը, որ անձնուրաց պայքարով, հերոսական մաքառումով ձեռք են բերել իրենց հայրերը, կյանքի ու արյան գնով պահում են իրենց եղբայրները, և իրենք էլ ընկրկելու իրավունք չունեն:
Այսօր իրենք սրտի տրոփյունով կմտնեն այն դասարանները, որոնք կրում են մեր նորօրյա հերոսների անունները, կերդվեն շարունակել նրանց սրբազան պայքարը և երբեք և ոչ մեկին չե՛ն զիջի արյան գնով ձեռք բերված ազատությունը, քանզի «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԷ, ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆ ՁԵԶ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԼԵԼ ՁԵԶԱՆԻՑ» (Վոլտեր):
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34