Չինաստանը ժամանակին և առանց հապաղելու տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կորոնավիրուսի բռնկման մասին: Այս մասին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանի բացմանը հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չինաստանը միշտ հավատարիմ է եղել բաց, թափանցիկ և պատասխանատու լինելու սկզբունքներին, ժամանակին տեղեկացրել է ԱՀԿ-ին և այլ երկրներին համաճարակային իրավիճակի մասին, առանց հապաղելու հրապարակել է վիրուսի գեների հաջորդականությունը»,-հայտարարել է Չինաստանի ղեկավարը:
Սի Ցզինպինը տեղեկացրել է նաև, որ Չինաստանը 2 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսից տուժած երկրներին: Գումարները կտրամադրվեն երկու տարիների ընթացքում: Դրանք կօգնեն պետություններին, մանավանդ զարգացող պետություններին կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաև կխթանեն այդ երկրներում սոցիալ-տնտեսական զարգացումը:
Չինաստանի իշխանություններն Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26