ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ Վեդիում տեղի ուեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 27-ամյա բնակչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի 27-ամյա բնակիչը տեղեկանալով , որ 43-ամյա տղամարդը գտնվում է Վեդի քաղաքում տեղակայված քարի արտադրամասի տարածքում, գնացել է նշված վայր, որտեղ այդ պահին ներկա է եղել վերջինս՝ ընկերների հետ: 27-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող ինքնաձիգով առերեւույթ փորձել է կրակոցներ արձակել 43-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն ինքնաձիգի փամփշտակալում գտնվող փամփուշտը չի կրակել, ինչի հետեւանքով կրակոց չի արձակվել: Այդ պահին 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, այն փակվել է, որից հետո 27-ամյա երիտասարդը 2-3 կրակոց է արձակել դռան ուղղությամբ: Վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: Այնուհետեւ Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է 27-ամյա երիտասարդին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց եւս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրկին իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 43-ամյա տղամարդը դիմել է փախուստի եւ կրակոցները նրան չեն դիպել: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատ քաղաքի 27-ամյա բնակիչը, որի նկատմամաբ հայտարարվել էր հետախուզում, հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44