Նորքի տուն ինտերնատում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 17 տարեցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Ընդհանուր առմամբ, Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվել է 45 հոգի՝ նրանցից 28-ը՝ աշխատակից են, 17-ը՝ հաստատությունում խնամվող տարեց։ Տարեցներից 14-ը հոսպիտալացվել է, ևս 3-ը, ովքեր գրեթե ասիմպտոմ են, մեկուսացվել են հաստատության ներսում։ Հոսպիտալացված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վարակված աշխատակիցները չունեն որևէ սիմպտոմ, այդ պատճառով նրանք մեկուսացվել են հյուրանոցներում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ տուն ինտերնատում խնամվում է 230 տարեց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը նաև նշեց, որ կատարվել է 70 թեստավորում, որոնցից դրական է եղել 45-ի պատասխանը։ Դեպքը հաստատվել էր սույն թվականի մայիսի 16-ին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01