Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրի կառավարման համակարգում առկա վիճակին:
Նա մասնավորապես նշել է իրադարձությունների զարգացման 3 սցենար և եզրակացրել, որ իրավիճակից մեղմ ու անցնցում դուրս գալու ամենաօպտիմալ տարբերակը ՔՊ-ից ժամանակավոր վարչապետ ունենալն է:
Գրառումը՝ ստորև.
«Հայաստանի փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» և գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Քաղաքաացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցածն ակնառու է, սակայն նույն, կամ ավելի վատ վիճակ է համարյա թե բոլոր ոլորտներում: Նախկինում եղած կառույցները, լավ կամ վատ, բայց այնուամենայնիվ, թեկուզ իներցիայով, որոշ գործառույթներ կատարում էին, հիմա վիճակը ավելի վատ է, սակայն մամուլը չի կարողանում լուսաբանել այդ ոլորտների իրական վիճակը: Կարճ ասած, Հայաստանում կառավարման ճգնաժամ է: Խորհրդարանում, կառավարությունում նույնպես այդ ճգնաժամն ակնառու է: Սակայն փորձենք հասկանալ, թե այս վիճակից դուրս գալու ինչ հնարավոր սցենարներ կան: Հիմնական խնդիրը հանրային համերաշխության ժամանակավոր կառավարություն ստեղծելն է, շատ կոնկրետ անցումային ծրագրով: Սցենար 1. Խորհրդարանի երկու ֆրակցիաները` «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», եթե միասնական կերպով գործեն, ապա հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին: Պետք է գործող վարչապետի հեռացման պահանջ դնեն, հակառակ դեպքում՝ հայտարարեն, որ վայր կդնեն մանդատները՝ դրանով ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ակնհայտ է, որ եթե այդ ֆրակցիաները միասնական ու հաստատակամ գործեն, այս դեպքում նրանց կմիանան նաև «Իմ Քայլ»-ից պատգամավորներ: Սցենար 2 «Իմ Քայլ»-ի ֆրակցիան տրոհվելու դեպքում խորհրդարանում փլուզվում է մեծամասնությունը և առաջանում է նոր կոալիցիայի պահանջ, բնականաբար` նոր կառավարությամբ: Սցենար 3 Սա ամենավատ սցենարն է: Ձևավորվում են արտախորհրդարանային մի քանի կենտրոններ, որոնք փողոցային պայքար են սկսում: Ատոմիզացված հասարակությունում միասնական ընդդիմություն կազմել հնարավոր չի և արդյունքում հիմնական քաղաքական պայքարը կարող է ընթանալ փողոցում միմյանց հակառակ կենտրոնների միջև: Հասկանալի է, որ այս դեպքում քաղաքական պրոցեսները խորհրդարանում չեն ընթանալու, որովհետև գործող խորհրդարանը չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դասավորվածությունը: Սա քաոսի ճանապարհ է, որ դեստաբիլիզացնելու է երկիրը: Եզրակացություն «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» նույնպես պատասխանատու են երկրի վիճակի համար, որովհետև ունենալով շատ կոնկրետ լծակներ, որոնց միջոցով կարող են իրավիճակ փոխել, դա չեն անում: Նաև պետք է հասկանան, որ հիմա պորտֆելներ ու վարչապետի կարգավիճակի համար պայքարելու ժամանակը չի: Ամենաօպտիմալ տարբերակը ՔՊ-ից ժամանակավոր վարչապետ ունենալն է, որը թույլ կտա անցումային շրջանը հնարավորինս մեղմ ու անցնցում իրականացնել»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42