Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Inc ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ կլինիկական փորձարկումների վաղ շրջանում իր փորձնական COVID-19 պատվաստանյութը մշակել է հակամարմիններ, որոնք կարող են չեզոքացնել նոր կորոնավիրուսը հիվանդների մոտ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը հավասար էր COVID-19- ից առողջացած մարդկանց արյան նմուշների հետ: Ուսումնասիրության մասնակիցներին տրվել է պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժին: Ինչպես նշում է Moderna-ն, բացահայտվել է, որ հիվանդի իմունիտետի բարձրացումը կախված է եղել ներարկված պատվաստանյութի չափաբաժնից: Պարզվել է նաև, որ mRNA-1273 պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, անվտանգ է մարդկանց օրգանիզմի համար: Հիշեցնենք, որ Moderna- ն ակտիվորեն ներգրավված է նոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ մշակելու ջանքերում: Անցյալ շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարարությունը թույլատրեց ընկերությանը անցնել աշխատանքի հաջորդ փուլին պատվաստանյութի պատրաստման հարցում: Հետազոտությունների նոր փուլը նախատեսվում է սկսել հուլիսին: Պատվաստանյութերի հետազոտության խոստումնալից արդյունքների մասին զեկույցներից հետո ԱՄՆ ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել ավելի քան 2 տոկոսով:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44