«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու համար կսահմանվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ներկայումս գործող օրենքով, նշված վարչական տուգանքը նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափ է։ «Այսինքն՝ այժմ առաջարկում ենք, որ արտակարգ դրության ընթացքում սահմանված սահմանափակումները խախտելու դեպքում մարդուն տուգանեն ոչ թե 100-250 հազար դրամով, այլ՝ 10 հազար դրամով։ Խոսքը վերաբերում է բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքին»,- շեշտեց Վ. Դանիելյանը։ Նա ասաց, որ, ըստ առաջարկի, օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունման պահից։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ բաց տարածքներում դիմակ չդնելու համար տուգանք է սահմանվում, իսկ փակ տարածքներում չկրելու համար՝ ո՞չ։ Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Վ. Դանիելյանն ասաց, որ փոխվարչապետի որոշմամբ՝ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետևաբար, այդ պահանջին է վերաբերում առաջարկվող օրենքի նախագիծը։ «Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակի կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես՝ փակ տարածքներում դիմակ չկրելու համար կա վարչական տուգանք 100-300 հազար դրամի չափով։ Այսինքն՝ փակ տարածքներում դիմակ չդնելու համար պատասխանատվության է ենթարկվում տնտեսվարող սուբյեկտը։ Նա պետք է արգելի իր տարածք առանց դիմակի մուտք գործել, եթե թույլ է տալիս, ապա պետք է նաև պատասխանատվության ենթարկվի»,- պարզաբանեց Վ. Դանիելյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01