Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ ստեղծվել է բարձր ճշգրտությամբ էքսպրես-թեստային նոր համակարգ, որը թույլ է տալիս կես ժամվա ընթացքում հայտնաբերել կորոնավիրուսային հիվանդությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։ Սա HG nCoV19 թեստի նախագիծն է, որին մասնակցում են պետական և մասնավոր կազմակերպություններ Իռլանդիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից: «Շատ կարևոր է, որ արագ և ճշգրիտ ախտորոշվի կորոնավիրուսային հիվանդությունը, քանի որ դա նվազեցնում է հիվանդության հետագա տարածման ռիսկը»,- ասել է ԵՄ-ի նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը: Հաղորդվում է, որ նոր ախտորոշիչ համակարգը խիստ ճշգրիտ է և թույլ է տալիս 30 րոպեի ընթացքում արդյունքը ստանալ: Ծրագրի ղեկավարը՝ իռլանդական «HiberGene» ընկերությունը, արդեն ստացել է թեստերը եվրոպական շուկա մատակարարելու անհրաժեշտ թույլտվությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 316 հազար մարդ:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26