Զեստաֆոնում 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդը Հայաստանից է ժամանել եւ գտնվել է ինքնամեկուսացման մեջ։ Ախտորոշումից հետո նրան տեղափոխել են Քութայիսի կլինիկա։ Իմերեթի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեի խոսքերով՝ վարակվածի բոլոր շփումները արդեն պարզվել են։ Կորոնավիրուսով վարակված երիտասարդ տղամարդը նախօրեի գիշերն է ընդունվել Քութայիսի հիվանդանոց՝ Զեստաֆոնի հիվանդանոցից։ Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։ Վարորդը Հայաստանից է Վրաստան ժամանել եւ գտնվել է ինքնամեկուսացման մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Մոնիթորինգը անցկացվում է բոլոր վարորդների համար, որոնք երկիր են մտնում եւ այնտեղից դուրս գալիս, նրանք բոլորը գտնվում են հաշվառման մեջ, եւ մենք վերահսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմանները։ Այդ մարդը նույնպես գտնվել է ինքնամեկուսացման մեջ, երբ իրեն վատ է զգացել, որից հետո նա դիմել է բժշկական կենտրոն, այնտեղ նրա մոտ COVID-19 է հաստատվել»,- ասել է Շալամբերիձեն։ Նահանգապետի խոսքերով՝ հեռագնա վարորդի բոլոր շփումները հայտնի են, եւ այդ մարդիկ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ «Նա շփումներ չի ունեցել իր ընտանիքի հետ, մի քանի մարդ է շփվել նրա հետ, երբ նա ժամանաել է Զեստաֆոն, բոլոր այդ մարդիկ նույնականացվել են եւ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Այնպես որ, շփումներն այնքան էլ շատ չեն, եւ տարածման վտանգ չկա»,- կարծում է նահանգապետը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մայիսի 20-ի դրությամբ հասել է 713-ի։ Մինչ այդ ապաքինվածների թիվը կազմում է 475, 12 պացիենտ մահացել է։ Կարանտինի մեջ է 3519, հիվանդանոցներում՝ 351 մարդ։
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55