Հայաստանում ոչ այնքան համաճարակային, որքան՝ կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ է Կորոնավիրուսի պանդեմիան յուրահատուկ թեստ դարձավ, որը բացահայտեց տարբեր երկրներում կառավարման որակը, արդյունավետությունը։ Շաբաթների ընթացքում շատերի համար բացահայտվեց, որ Հայաստանում ոչ այնքան համաճարակային, որքան՝ կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ է։ Երբ բացակայում է միասնական արդյունավետ կառավարումը, դա բերում է իշխանության մարմինների քաոտիկ գործունեության, որի հետևանքով հնարավոր չի դառնում ոչ միայն ռացիոնալ օրակագի ձևակերպումն, այլ նաև ստեղծվում են ֆորս-մաժորային իրավիճակներ, ինչի ականատեսը դառնում ենք տարբեր ոլորտների նույնիսկ մակերեսային վերլուծության պարագայում։ Երբ հասարակությունը իշխանության տարբեր ներկայացուցիչներից լսում է իրարամերժ, սիտուատիվ հակասական գանահատականներ, նրա աչքերում շատ արագ արժեզրկվում է պետական կառավարումը ու նաև ժողովրդի մոտ ձևավորվում է հակասոցիալական վարքագիծ, ինչը ճգնաժամային իրավիճակներում կարող է բերել հումանիտար աղետի։ Չի կարելի հասարակությունից ակնկալել սոցիալական պատասխանատվություն, երբ դա ամեն օր հետևողականորեն ոչնչացվում է կառավարման զրոյական մակարդակի հետևանքով։ Ամենաբարձր մակարդակով ամեն օր լսում ենք, թե իբև իշխանության միջին և ստորին օղակներում սաբոտաժ է։ Դարձյալ գործ ունենք իրավիճակի ոչ ադեկվատ էպիկրիզի հետ։ Պետական ծառայությունը ցանկացած համակարգի ողնաշարն է ու չի կարող սաբոտաժի դիմել, եթե քաղաքական իշխանությունն ունի հստակ ռազմավարություն և օրակարգ։ Երբ դրանց բացակայության պարագայում իշխանության միջին և ստորին օղակները դատապարտվում են փաստացի անգործության, դա ոչ թե սաբոտաժ է, այլ՝ ինստիտուցիոնալ ճգնաժամ, որի պատասխանատուն իշխանության բուրգում գտնվող մարդիկ են՝ ծրագրային մոտեցումների իսպառ բացակայությամբ։ Չեմ ուզում վիճարկել քաղաքական և հայեցողական պաշտոն ունեցող մարդկանց պրոֆեսիոնալիզմը։ Եթե նույնիսկ նրանք իրենց տեղերում են, ապա պետական համակարգի սորտավորումը, պետական ծառայողներին «յուրայինների» և «օտարների» բաժանելը շատ մոտ ապագայում ամբողջովին բարոյալքելու է կառավարման մշակույթն՝ անդառնալի հարված հասցնելով պետության հեղինակությունը։ Կառավարումը գիտություն է, որը կարիք ունի պրոֆեսիոնալիզմի ու կրեատիվ մոտեցումների, որոնց մասին հանգամանլից խոսելու անհրաժեշտություն կա։ Սակայն այդ մասին՝ հաջորդիվ։
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55