Արցախի խորհրդարանի այսօր ընթացող հատուկ նիստում ելույթ ունեցավ Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով իր խոսքն սկսեց շնորհակալություն հայտնելով Արցախի բոլոր իշխանավորներին՝ սկսած լուսահոգի Արթուր Մկրտչյանով: «Շնորհակալ ենք իրենցից, վստահ ենք, որ նորընտիր նախագհահ էլ ավելի կավելացնիայդ գանձարանի շտեմարանի վրա իր շարքը, որով ավելի կամրապնդվենք ու ավելի զորեղ կդառնանք: Նախագահ կնշանակի առաջին գահը, բուրգի վրա բազմողը: Պողոս առաքյալն ասում է՝ ամեն իշխանություն Աստծուց է, հնազանդ եղեք իշխանությանը: Մեր դարերում նախագահ նշանակում է իշխանաց իշխան կամ թագավոր: Եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկավ, նախագահը ծնկի իջավ, աղոթեց, Աստված դա անպայման լսում է, բայց եթե առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մենք չգիտենք՝ Աստված կների, թե ոչ»,-ասաց նա: Պարգեւ Սրբազանը դիմեց Արայիկ Հարությունյանին. «Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր շարունակելու ենք նույն վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն է արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք: Միշտ ձեր կողքին ենք լինելու: ժողովուրդը ձեր եւ ձեր թիմի հետ մեծ հույսեր է կապում»,-ընդգծեց նա: Այնուհետեւ Պարգեւ Սրբազանն իր խոսքն ավարտեց աղոթքով, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը ձեռքը դրել էր ավետարանի վրա:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44