Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի միացյալ համակարգող խորհրդի նիստը։ Այն վարում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը։ Ճապոնական կողմից նիստին մասնակցում էին ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն, ՃՄՀԳ երևանյան կապի գրասենյակի ներկայացուցիչ Ռուզան Խոջիկյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ և Ծրագրի փորձագիտական խումբը։ Դիտորդի կարգավիճակով նիստին ներկա էին նաև ԱՄՆ ՄԶԳ և ՄԱԱԶԳ ներկայացուցիչներ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց ՃՄՀԳ հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց նոր ծրագիր սկսելու համար։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն իր խոսքում նշեց ծրագրի նախորդ փուլի բարձր արդյունավետությունը և հույս հայտնեց, որ երկրորդ փուլը նույնպես կապահովի բարձ արդյունքներ: Այնուհետև ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին ներկայացրեց ծրագրի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլի հիմնական գործողությունների պլանը և ուղղությունները։ Ներկայացումից հետո ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին պատասխանեց ներկաների հարցերին: Քննարկում ծավալվեց երկրորդ փուլի իրականացման արդյունավետության ապահովման ուղղությամբ։ Հատկապես շեշտվեց այլ աջակից կառույցների հետ համագործակցության և գործողությունների փոխլրացման ապահովման կարևորությունը՝ մարզերում աջակցության արդյունավետության նպատակով։ Քննարկումներից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղական Գարեգին Մելքոնյանը և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն ստորագրեցին ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող փաստաթուղթը։ Համատեղ ծրագիրը հանդիսանում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի նոր փուլը։ Նախորդ ծրագիրն իրականացվել է 2013 թ․ մարտից մինչև 2015թ․ մարտ: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44