Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է երեկվանից համացանցում պտտվող լուսանկարին, որտեղ Արցախի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բաց տարածքում սեղանի շուրջ շնորհավորում են Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Նշենք, որ լուսանկարում երեւում է, որ մարդիկ իրար շատ մոտ են կանգնած, եւ առանց դիմակների են:
Այս առնչությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց հետեւյալը. «Շատ է քննարկվում սոցիալական հեռավորության, դիմակների բացակայության հարցը, այն կոչերի ֆոնին, որ մենք անում ենք: Մարդիկ ասում են՝ մենք կոչերով ենք հանդես գալիս եւ ինքներս դրան չենք հետեւում:
Կարող եմ ասել, որ լուսանկարն արվել է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ: Պարետի որոշումները, ինչպես նաեւ վարկվածների թվերը Հայաստանում եւ Արցախումբավականին տարբեր են: Կարող եմ ասել, որ այն միջոցառումը, որից լուսանկարը շրջանառվում է, արված է բաց տարածքում, արված է Արցախում գործող կանոնների, կարգի, օրենքի համապատասխան: Այսինքն նման խիստ սահմանափակումներ, որ գործում են Հայաստանում, Արցախում, բարեբախտաբար, չկան: Այդուհանդերձ, հասկանալի է այն զայրույթը, այն հարցերը, որ առաջանում են: Պետք է իհարկե, հաշվի առնել, որ այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում: Նույնիսկ բաց տարածքումշնորհավորելիս պետք էր դա հաշվի առնել, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումը տեղին է:
Հիմա շատ են ասում՝ պարետի որոշումը պարտադիր չէր, կրկնում եմ, խոսքը Արցախի մասին է: Միժամանակ, կարծում եմ՝ բոլորս պետք է շարունակենք ուշադիր լինել, պահպանենք կանոնները եւ օրինակ ծառայենք բոլորի համար:
Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է հետեւություններ անենք ամեն ինչից, մեր սխալների, բացթողումների վրա սովորենք: Կրեք դիմակներ, դա պարտադիր է: Լավ եղեք, մի ջղայնացեք մեզ վրա, կհանդիպենք: Շուտով մեր պատվիրակությունը կվերադառնա Հայաստան»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01