«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և իշխանական մի քանի պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արթուր Դավթյանը, հեղինակել և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացրել նախագիծ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ՝ առաջարկվող մի շարք փոփոխությունների հետ, նախատեսում են, որ խմբակցության ղեկավարները և մշտական հանձնաժողովների նախագահներն ունենան խորհրդականներ:
Ըստ նրա՝ խորհրդականի ինստիտուտի ներդնումն ուղղված է մշտական հանձնաժողովների և խմբակցությունների կողմից կատարվող աշխատանքների և կայացվող որոշումների արդյունավետության բարձրացմանը: Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է վեց գործակցով, ինչը հնարավորություն կտա աշխատաշուկայից ներգրավել առավել արհեստավարժ մասնագետի: Այս ամենից զատ, օրենքի նախագիծը նախատեսում է նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետների թվի ավելացում, որոնց թիվը կարող է ավելանալ հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ: Նախագիծը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց, թե նախագիծն ընդունելու դեպքում հանձնաժողովում մոտավորապես քանի՞ փորձագետ կարող է ավելանալ, և նրանց վճարումն ինչպե՞ս պետք է կատարվի: Մխիթար Հայրապետյանը նկատեց, որ իր նշած դրույթն ըստ էության այսօր էլ է գործում, պարզապես լրացնող դրույթ են դրել, որը վերաբերում է խորհրդականների հատվածին:
«Այս պահի դրությամբ օրենսդրությամբ սահմանված նման սահմանափակում չկա: Պետք է ասեմ, որ 7-րդ գումարման ԱԺ-ի հենց առաջին ամսում մի քանի հանձնաժողովների նախագահներ հիմնավորեցին, թե ինչու, օրինակ, պետք է մեկ հաստիքով ավելանա, ԱԺ խորհուրդն այն ժամանակ այդ պահանջը հիմնականում բավարարեց: Եթե այս պահին Դուք որևէ առաջարկ ունեք, թե քանի հոգի պետք է լինի, կարող ենք քննարկել: Կարծում եմ՝ այս պահին ԱԺ խորհրդում արդեն կոնսենսուս կա թվաքանակի հետ կապված»,- նշեց Մխիթար Հայրապետյանը: Արձագանքելով՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ թվաքանակի հետ կապված որևէ առաջարկ չունի, ուստի կարող են հարցը քննարկել մինչև նախագծի երկրորդ ընթերցումը: «Կխնդրեմ ներկայացնենք, թե հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների խորհրդականի գործառույթները որոնք են լինելու»,- հարցրեց Ա. Ջուլհակյանը: Մխիթար Հայրապետյանն էլ պարզաբանեց, որ այդպիսով խորհրդականին քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու հնարավորություն է տրվում, ավելին՝ նման հաստիք ունենալը բխում է ամբողջ օրենսդրությունից և Սահմանադրությունից: «Այս պաշտոնն ինչ-որ առումով ենթադրում է քաղաքական խորհրդատվություն ու ծառայություն մատուցելը տվյալ կառույցի ղեկավարին»,- հավելեց Մխիթար Հայրապետյանը: Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ, թեև խորհրդականի հաստիքը նաև ֆինանսական բեռ է ենթադրում, այդուհանդերձ, նրա կարծիքով՝ այդ ծախսն արդարացված է, որովհետև խորհրդարանական կառավարմամբ երկրում հանձնաժողովներում 4-5 փորձագետով անհնարին է արդյունավետ աշխատել մի քանի ոլորտների մասով: «Սա ինքնանպատակ չէ, և այն բխում է մեր այսօրվա կարիքներից»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը: ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկված նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
168.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01