Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քովիդ-19-ի տարածման արագության նվազում Հայաստանում դեռ տեղի չի ունենում: Մայիսի 23-ի դրությամբ այն կազմել է 5.4 %, ինչը վերջին 6 օրերի միջին 5.5 % մակարդակին է, և հակասում է արագության նվազման համաշխարհային տենդենցին, որը մայիսի 23-ի դրությամբ կազմել է 1.9%: Մեզ մոտ այն ներկայումս արդեն ավելի բարձր է, քան Քովիդ-19-ի տարածման մեծ արագություն ունեցող Բրազիլիայում՝ 4.8 %, և Հնդկաստանում՝ 5%: Երեկ հրապարակված կանխատեսումն արդեն հնացել է՝ չնայած մայիսի 23-ի իրական թվերին բավականին լավ մոտենալուն (99.8% իրականին մոտ վարակվածների կանխատեսելի թվաքանակ, մահերի թիվ՝ 100%, առողջացածների թիվ՝ 97.7 %): Վերջին 6 օրերի միջինով կանխատեսման չափորոշիչները հետևյալն են՝ տարածման արագություն՝ 5.5%, մահացածության մակարդակ՝ 4.8%, առողջացման արագություն՝ 7.2%: Կախված այն բանից, որ առողջացման արագությունը նախորդ կանխատեսման համեմատությամբ ցածրացել է, համավարակի կանխատեսելիության տևողությունն ավելացել ու կազմում է 48 օր՝ մայիսի 23-ից հաշված: Համավարակի ավարտին հիվանդների կանխատեսելի թվաքանակը կկազմի 88 000 մարդ (երկրագնդի ողջ բնակչության 2.97%), մահացածների թիվը՝ 783 կամ ողջ բնակչության 0.026 %-ը: Համեմատության համար բերենք համաշխարհային և որոշ երկրների կանխատեսման օրինակներ մայիսի 23-ի դրությամբ: Ընդհանուր առմամբ աշխարհում, առանց Չինաստանի և Հարավային Կորեայի, համավարակի կանխատեսումային տևողությունը 37 օր է, հիվանդացածների թիվը՝ 20 միլիոն կամ ամբողջ բնակչության 0.31%-ը, մահացածների թիվը՝ 852 000 կամ 0.013 %: ԱՄՆ-ում համավարակի կանխատեսումային տևողությունը 77 օր է, հիվանդացածների թիվը՝ 4560 հազար կամ ամբողջ բնակչության 1.38%-ը, մահացածների թիվը՝ 222 000 կամ 0.067%: Ռուսաստանում համավարակի կանխատեսումային տևողությունը 25 օր է, հիվանդացածների թիվը՝ 671 000 կամ ամբողջ բնակչության 0.46%-ը, մահացածների թիվը՝ 9300 կամ 0.0063%: Բելառուսում համավարակի կանխատեսումային տևողությունը 25 օր է, հիվանդացածների թիվը՝ 68 000 կամ ամբողջ բնակչության 0.72%-ը, մահացածների թիվը՝ 323 կամ 0.0034%: Իտալիայում համավարակի կանխատեսումային տևողությունը 28 օր է, հիվանդացածների թիվը՝ 248 800 կամ ամբողջ բնակչության 0.41%-ը, մահացածների թիվը՝ 36 200 կամ 0.06%»:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02