2020 թվականի մայիսի 19-ի Hraparak.am-ի՝ « «ՄՈՆԱՐԽ»-ի հյուրանոցին՝ ավտոկայանատեղի, Սասուն Միքայելյանի ղեկավարած կառույցին՝ Գույք» խորագրով նյութի մեջ նշվել է, որ « «Ալեքսանդր» հոթելը պատկանում է հեղինակություն համարվող «Մոնարխ» անունով հայտնի ռուսաստանաբնակ Արմեն Գինոսյանին, ում նաև պատկանում Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է»։ Բազում այլ հրապարակումներում ևս փորձ է արվել Արմեն Գինոսյանին ներկայացնել քրեական հեղինակություն: Սակայն ուզում ենք ընդգծել, որ Արմեն Գինոսյանն ամենևին չի հանդիսանում քրեական հեղինակություն , այլ պրոֆեսիոնալ իրավաբան է և զբաղված է իրավաբանական գործունեությամբ: Այո՛ Արմեն Գինոսյանը հեղինակություն է, բայց՝ ոչ թե քրեական, այլ՝ իրավաբանական աշխարհում: Անդրադառնալով կայքի նշած հաջորդ տեղեկությանը , ըստ որի «Ալեքսանդր» հոթելը պատկանում է Արմեն Գինոսյանին, հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ հյուրանոցը չի պատկանոււմ Արմեն Գինոսյանին, այլ պատկանում է «Մոնարխ» ընկերությանը, որի սեփականատերը հանդիսանում է ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սերգեյ Համբարձումյանը։ Մեկ դիտարկում ևս. Hraparak.am-ի հիշյալ նյութում նշված տեղեկությունը, թե իբր Արմեն Գինոսյանին են պատկանում նաև Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», ինչպես նաև՝ նա զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է, նշենք, որ թվարկված բիզնեսները ևս առնչություն չունեն Արմեն Գինոսյանի հետ: «Մոնարխ»-ը Ռուսատանում գործող խոշորագույն ընկերություն է, որը զբաղվում է լրջագույն պրոյեկտներով և ներգրավված չէ մանր ու միջին բիզնեսում: Ի դեպ «Մոնրախ» ընկերությունը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Մասնավորապես ընկերության սեփականատեր և բարերար Սերգեյ Համբարձումյանի գործուն աջակցությամբ և օժանդակությամբ կառուցվել է Մատենադարանի նոր մասնաշենքը: Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և աջակցությամբ կառուցվել և անհատույց Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերվել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը :
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01