Երեկ լուսադեմին քրեական գործի շրջանակում բերման էր ենթարկվել և ազատ արձակվել Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը: Tert.am-ի հետ զրույցում նրա եղբայրը՝ Արման Խաչատրյանը, դեպքից մանրամասներ է պատմել:
Նա ասաց, որ եղբայրն ունի թոքերի հիվանդություն և ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել, որի հետևանքով առողջական խնդիրները կարող են էլ ավելի սրվել, ավելի կոնկրետ շնչահեղձ կարող է լինել: Արման Խաչատրյանը պատմեց, որ եղբորն անհիմն են բերման ենթարկել:
«Իմ եղբայրը քաղաքում հարգված մարդ է, օրինակելի տղա, ընտանիքի լավ հայր: Իմ եղբորը` Նվեր Խաչատրյանին, լրիվ անհիմն բերման են ենթարկել, ծեծել ու առողջությանը վնաս հասցրել, մենք շոկի մեջ էինք: Փորձում էինք հասկանալ՝ որտեղ է եղբայրս, մեզ տեղեկություն չէին տալիս: Անգամ մեր պաշտպաններին խոչընդոտում էին մտնել բաժանմունքներ և իրավական դաշտում ճշտել, թե ինչ հիմքով են տարել եղբորս: Նույնիսկ հայտարարել են, որ նման ձերբակալված մարդ չկա: Կես ժամ անց դուրս եկան ոստիկաններն ու ասացին՝ այո, սխալմամբ բերման են ենթարկել եղբորս: Այդպես էլ պիտի լիներ, նա օրինակելի մարդ է: Երբ դուրս եկավ, չէր կարողանում խոսել, շնչառական լուրջ խնդիրներ էին առաջացել: Մինչ այդ էլ նա սիստեմատիկ բուժում էր ստանում, բժշկի վերահսկողության տակ էր: Այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել»,-ասաց Արման Խաչատրյանը:
Եղբայրը հայտնեց, որ Նվերը այս պահին Գորիս է գնացել, առողջական վիճակը ստուգելու նպատակով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44