«2014 թվականին, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներին միանալու ժամանակ, Հայաստանը 5 տարի անցումային ժամանակահատված էր վերցրել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների համար: Միասնական մաքսային համակարգը ենթադրում է երրորդ երկրներից մաքսային միության տարածք՝ այդ թվում նաեւ Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսատուրքի աճ: Հայկական կողմը իր շուկայում որոշակի կարգավորումներ եւ նոր պայմաններին հարմարվելու մեխանիզմներ ներդնելու նպատակով վերցրեց այդ արտոնյալ ժամկետը, որն ամրագրվել էր «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հոդվածով: Մեր հանրապետությունն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացավ արտոնյալ ռեժիմով եվրասիական մաքսային միության տարածք՝ մասնավորապես Հայաստան, առանց մաքսատուրքի բարձրացման ներմուծել մոտ 930 անուն ապրանք: Վերոնշյալ արտոնությունների ժամկետը լրացել է 2020 թվականի հունվարի 1-ին: Մինչ այդ հայկական կողմը շարունակեց բանակցություններն արտոնությունները երկարացնելու նպատակով: Արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների ընթացքում ԵԱՏՄ ղեկավարների կողմից ստորագրվեց արձանագրություն, որով նոր՝ մեկ տարվա արտոնյալ ժամկետ տրվեց Հայաստանին: Ներմուծման արտոնություններն այս անգամ չեն տարածվում միայն 930-ի մեջ մտնող տրանսպորտային միջոցներին առնչվող 293 ապրանքատեսակի վրա»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
09:43
09:32
09:15
09:01
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02