Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տնտեսության գահավիժման ռեժիմը միացված է (-1,7%, -13,5%, -17,2%)․ նոր կառավարություն, նոր վարչապետով Պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար–ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2020թ․ առաջին չորս ամիսներին Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 1,7 տոկոսով։ Այս տարվա ապրիլին արձանագրված ՏԱՑ–ը մարտ ամսվա համեմատ նվազել է 13,5 տոկոսով։ 2020–ի ապրիլի ՏԱՑ–ը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 17,2 տոկոսով։ Այս տարվա առաջին չորս ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատությամբ շինարարության ծավալը նվազել է 21,9 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 10,4 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 11,5 տոկոսով։ Ակնհայտ է, որ մեր տնտեսությունը մտել է անկման փուլ, որի վերջում տնտեսական դեպրեսիան է՝ սոցիալական աղետը։ Դեռևս ամիսներ առաջ ես կանխատեսել էի տարեկան կտրվածքով ՀՆԱ անկում մինչև 20 տոկոսի սահմաններում (տե՛ս http://politeconomy.org/…/%d6%85%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d…/)։ Դատելով ամենից՝ այդ կանխատեսումները կարող են շատ լավատեսական լինել, եթե տնտեսությունը փրկելու, սոցիալական ճգնաժամը հաղթահարելու քաղաքականություն չիրականացվի և զուգահեռաբար կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար չմղվի։ Մեզ առնվազն ՀՆԱ 10 տոկոսի չափով, այսինքն՝ ավելի քան 1,3 միլիարդ դոլարի ներարկում և համապատասխան հակաճգնաժամային ծրագիր է պետք, որպեսզի խուսափենք կոլապսից։ «Պոլիտէկոնոմիան» բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է մեր մոտեցումները և՛ հակահամաճարակային, և՛ սոցիալ–տնտեսական քաղաքականության վերաբերյալ՝ ուրվագծելով անելիքները։ Հրապարակայնորեն հնչեցվել են նաև առաջարկներ այլ գործիչների և կազմակերպությունների կողմից։ Ցավոք դրանք անտեսվեցին գործող իշխանությունների կողմից։ Այս կառավարությունն ապացուցեց, որ ապաշնորհ է և բացարձակ անպիտան ճգնաժամային պայմաններում։ Ճգնաժամային իրավիճակները պահանջում են հակաճգնաժամային կառավարում, նվիրյալ մարդկանց թիմ և համերաշխության մթնոլորտ։ Աղետից փրկվելու համար փորձի ու գիտելիքների կրող կառավարության նոր կազմ է պետք, նոր վարչապետով»։
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55