Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպումները, ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանին և կուսակցության անդամներին:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Արթուր Թովմասյանը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում առաջարկել է ձևավորել համազգային հարցերի օրակարգ, որոնց շուրջ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական հայացքներից, կունենան միասնական կարծիք: Առաջարկվող հարցերի շրջանակը վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և երկրի անվտանգային հարցերին: Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է ընդդիմության կարևոր դերակատարությունը՝ թերությունների վերհանման և բացթողումների մատնանշման համատեքստում: «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ողջունել է ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպելու նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական և երկուստեք արդյունավետ: Այնուհետև կուսակցության ղեկավարն անդրադարձել է առաջարկվող օրակարգին և ներկայացրել հարցերի շուրջ իրենց կուսակցության տեսակետը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկրի զարգացման խնդիրներին, օրենսդրական բարեփոխումներին և համագործակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Հաջորդիվ ԱԺ նախագահն ընդունել է ԼՂ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության առաջին քարտուղար Բահատուր Դավթյանի գլխավորությաբ: Բահատուր Դավթյանը, շնորհավորելով ԱԺ նախագահին երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ օրենսդիր մարմնի հետ կուսակցության կապը շարունակական կլինի: ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել տարբեր հարցերի շուրջ ներկայացվող առաջարկները: Այս ձևաչափով օրվա վերջին հանդիպումն Արցախի Պահպանողական կուսակցության մի խումբ անդամների հետ էր՝ կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Ողջունելով վերջիններիս՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է արտախորհրդարանական ուժերի հետ շարունակական հանդիպումների ու համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Դավիթ Բաբայանի քաղաքական փորձն ու հմտությունն արտաքին քաղաքականության բնագավառում: Դավիթ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ գործող քաղաքական ուժերի հետ հանդիպումների անցկացումը ողջունելի և կարևոր քայլ է՝ խնդիրների քննարկման, դրանց լուծման մեխանիզմների ընտրման առումով՝ միաժամանակ առաջարկելով՝ համազգային կարևորության հարցերի շուրջ խորհրդարանում լսումների և հանդիպումների ձևաչափը դարձնել օրինաչափ:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55