ՀՀ կառավարությունն իր այսօրվա ՝մյաիսի 27-ի նիստում որոշում կայացրեց թույլ տալ ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագիրը (այսուհետ՝ Վարկային ծրագիր) իրականացվում է 2013թ.-ից և նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության ծառայությունները` իրականացնելով առողջության առաջնային պահպանման մակարդակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վաղ հայտնաբերում և կառավարում, ինչպես նաև Հայաստանի ընտրված հիվանդանոցների գործունեության արդյունավետությունն և որակը: 43.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (որից ՀԲ մասնաբաժինը 35 մլն է) Վարկային Համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ ծրագրի ավարտման ժամկետ է սահմանվել 2022 թվականը: Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ արդիականացում․ նոր շենքի կառուցում և հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով։ Կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան 2019թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվել է ազգային մրցույթ։ Մրցութային պայմաններին բավարարող՝ ամենացածր գին առաջարկած մասնակից է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն և համատեղ գործող «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն։ Համատեղ գործունեությամբ հանդես եկող կազմակերպություններից մեկը՝ «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն օտարերկրյա կազմակերպություն է:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44