Ճապոնիայի իշխանությունները մտադիր են խստացնել հեռահաղորդակցային եւ էլեկտրոնային սարքավորումների գնումներին ներկայացվող պահանջները այն կազմակերպությունների համար, որոնք կապված են կառավարության հետ, կամ նրանց, որոնք աշխատում են քաղաքացիների անձնական տվյալներով: Yomiuri պարբերականն այսօր հայտնել է, որ այսպիսի քաղաքականությունն արդյունքում կհանգեցնի չինական արտադրանքի մատակարարումներից ամբողջական հրաժարման, այդ թվում՝ Huawei-ի եւ ZTE-ի արտադրության, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նոր պահանջներն առնչվում են ոչ միայն գնումների գներին, այլ նաեւ համակարգիչների, կապի սարքերի անվտանգությանը: Դրանք առաջին հերթին պետք է կայուն լինեն անհատական տեղեկություններ հափշտակելու նպատակով կիբեռհարձակումների հանդեպ: Նշվում է, որ նոր կանոնները կիրառվելու են հունիսից: Դրանք տարածվում են ընդհանուր շուրջ 200 տարբեր կազմակերպությունների վրա, ներառյալ Միջուկային կարգավորման հանձնաժողովը եւ Ճապոնական կենսաթոշակային հիմնադրամը: Նրանք գնումներ իրականացնելիս պետք է խորհրդակցեն կառավարությանն առընթեր կիբեռանվտանգության կենտրոնում աշխատողների հետ: Ճապոնիայի իշխանությունների կողմից հեռահաղորդակցային սարքավորումներին ներկայացվող պահանջների վերանայման պատճառներից մեկը 2015 թվականին իրականացված խոշոր կիբեռհարձակումն էր երկրի կենսաթոշակային հիմնադրամի վրա: Դրա արդյունքում հափշտակվել էին ավելի քան 1,2 մլն մարդու տվյալներ: 2018 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որով երկրի կառավարական գերատեսչություններին արգելել էր օգտագործել Huawei-ի եւ չինական մեկ այլ ընկերություն ZTE-ի արտադրած սարքավորումներ:
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34