Տևական ժամանակ նամակներ եմ ստանում տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներից: Նախաձեռնել էի նրանց հետ քննարկում, որին 250-ից ավել ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցելու հայտ էին ներկայացրել, սակայն հաշվի առնելով համավարակի պայմանները հանդիպումը 150 հոգով կազմակերպվեց. այսօր Ազգային Ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Վահե էնֆիաջյանը:
Վեհե Էնֆիաջյանի խոսքով՝ հանդիպման ժամանակ անդրադարձել են տուրիզմի երեք հիմնական ոլորներին՝ ներգնա, արտաքին և ներքին:
«Ակնհայտ է, որ տնտեսության մի շարք ճյուղեր անկում են ապրում, և տուրիզմի ոլորտի ներկայացուցչների համար դժվար ժամանակներ են: Նրանց մեջ բազմաթիվ ներկայացուցիչներ վարկեր են վերցրել, տարբեր պայմանագրեր ունեն այլ կազմակերպությունների հետ, մի շարք զբոսավարներ հայտնվել են դժվարին վիճակում: Խնդիրն այն է, որ նրանց զգալի մասը պատկան մարմինների հետ չեն կարողացել կապ հաստատել:
Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներն անորոշության մեջ են և ստեղծված իրավիճակում պետք է հասկանալ ի՞նչ ռազմավարություն պետք է ներկայացնել՝ նրանց ներկան կանխատեսելի դարձնելու համար:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ իրենք ևս հանդիպում և քննարկումներ ունեցել են ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ մի շարք հարցեր են բարձրաձայնվել:
«Ունեցել ենք երկու հիմնական միջոցառումներ՝ մեկը բանկային համակարգի միջոցով ֆինանսական միջոցների հրատապ վարկավորումն էր, իսկ մյուսը՝ հատկացրինք դրամական միջոցներ, որպեսզի թույլատրելի ոլորտներում՝ հանրային սնունդ, հյուրատնային ծառայություններ և այլն, նրանց համար պարզեցված համակարգով վարկավորման մեխանիզմներ տրամադրվեն: Մոտ 800 շահառու կազմակերպություններ կան, որոնցից 270-ը երկու ամսվա ընթացում ստացել են 2 և 7 մլրդ դրամ միջոցներ»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ երկու կարևոր հարց դեռ լուծում չունի: «Մեկն այն է, որ այդ կազմակերպությունները կարծում են, որ հարկային արտոնություն է պետք իրենց: Սակայն մենք հարկային արտոնություններ չենք տվել, որևէ ոլորտի, որովհետև շատ դեպքերում անհասցե ձևով այլ կազմակերպություններին է անդրադառնում աջակցությունը, իսկ մեր միջոցառումների տրամաբանությունը թիրախային լինելն է: Իսկ մյուսը՝ բանկային որոշ պարտավորություններն են, որը ներառել ենք և մեր ուշադրության կենտրոնում է»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44