Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը մի լուսանկար է հրապարակել ու գրել. «Բազմիցս եմ ապացույցներով ներկայացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ պոպուլիստ է, ով բացահայտ օգտվում է հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի քաղաքական անգրագիտությունից և իր facebook-յան էջում հրապարակում է գրառումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ ժամանակ անց դրանք կամ ջնջում է, կամ էլ փակում ընթերցողների համար, ինչը շատ անլուրջ տպավորություն է ստեղծում մարդկանց մոտ... Պարզվում է, իր սիրելի առաջնորդին և հովանավորին այդ առումով չի զիջում նաև ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ ստախոս և բանսարկու նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր տեղակալ Թամրազյանի և ԲՈԿ-ի արդեն նախկին նախագահ Գոգյանի միջև տեղի ունեցող սկանդալային գործընթացներում փորձում է, իբրև թե, անկողմնակալի դիրքերից հանդես գալ՝ դիմելով իրավապահներին, որ վերջիններս պարզեն ով է ճիշտ՝ Թամրազյանը՞, թե՞ Գոգյանը, բայց և այնպես, իր էջում երկու տարի առաջ Սմբատ Գոգյանին ձոնած իր գրառումները կամ մաքրում է, կամ էլ իր շեֆի պես անհասանելի դարձնում... Օրինակ՝ ըստ որոշ օգտատերերի և լրատվամիջոցների, սուպերնախարար կոչեցյալի այն գրառումն, ըստ որի «շատ երկրներ կերազեն ունենալ Գոգյանի որակի գիտնական...» և այլն, հիմա հասանելի չէ (տե´ս լուսանկարը)... Հետաքրքիր է, ստախոս ԿԳՄՍ նախարարը, ով 2 տարի է խոսում է «ԱՅԲ» դպրոցում կոռուպցիոն երևույթների մասին, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել, կամ Շիրակի պետհամալսարանում իր թայֆաբազությունը կոծկելու նպատակով բոլորին մեկ արշինով չափելով էժանագին բանսարկությամբ է զբաղված, չէր մտածում, որ իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ "գրառումային" ապացույցները շատերը պահպանում են, և երբ նա ջնջում է կամ անհասանելի է դարձում դրանք, ապա դրանք ջրի երես են դուրս գալիս և երեսին են շպրտվում, որ միշտ հիշի ինքն ով է... Գրառում ջնջել-փակելով ԿԳՄՍ նախարարի աթոռում բազմածը բացահայտում է, որ Գոգյանի դեմ հենց նա է դուրս եկել՝ իր տեղակալին օգտագործելով... Հ.Գ. Սուպերնախարարի վերաբերմունքը Գոգյանի նկատմամբ և գրառումներ ջնջել-փակելն իր ոճի մեջ է... Դե չի կարող 6 գիտական հոդվածի հեղինակ «գիտնական» Արայիկ Հարությունյանը, որի վերջին հոդվածը գրվել է 2007 թ-ին հանգիստ ընդունի ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գոգյանին...»։
13:45
13:24
13:04
13:04
13:04
12:58
12:49
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
10:09
09:55
09:44
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44