ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ օրակարգի՝ զեկուցվել է 2019թ. ընթացքում կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի, 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերով կատարված աշխատանքների մասին: ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում՝ 2019թ. կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքննության վիճակի ուսումնասիրության համաձայն՝ սպանության և սպանության փորձերի դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում (այդ թվում՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության) քննվել է 134 քրեական գործ: 39 քրեական գործ՝ 49 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 12-ի վարույթը կարճվել է, 22-ի վարույթը կասեցվել է, 61 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերից 32-ը 2018թ.-ից 2019թ. փոխանցված գործերն են: ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում (բացառությամբ Զինվորական քննչական գլխավոր վարչության) 2019թ. ընթացքում սպանության և սպանության փորձերի դեպքերով հարուցվել է 72 քրեական գործ, որից 24-ը հարուցվել է Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում, 48-ը` մարզային քննչական վարչություններում: ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարված ուսումնասիրության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում (բացառությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործերի) սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ հարուցվել և վարույթ է ընդունվել 45 քրեական գործ, որոնցից՝ 4-ը Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում, Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում՝ 10, իսկ մարզային քննչական վարչություններում՝ 31 քրեական գործեր: Նշված 45 քրեական գործերից 8-ը հարուցվել է հակառակորդի զինված ուժերի մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով կատարված դեպքերի առթիվ, իսկ 37 քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում՝ դրանցից 36-ը կամ 97,3 %-ը բացահայտվել է: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01