Իրանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի համար ունի բացառիկ նշանակություն: Երկու երկրները հատկապես փոխշահավետ համագործակցություն են ծավալում էներգետիկայի ոլորտում: ԵԱՏՄ-ի շրջանակում ևս համագործակցության մեծ հնարավորություններ կան: Իրանի հետ առևտրային կապերը խորացնելու, ինչպես նաև Հայաստանի տարանցման հնարավորությունները մեծացնելու նպատակով ՀՀ կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ է կատարել: Մասնավորապես 2019 թ. վերանորոգվել են Իրանին և Վրաստանին կապող միջպետական ճանապարհները, ներկայումս այդ գործընթացը շարունակվում է: Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել Մեղրիի անցակետը, ինչպես նաև շահագործել էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, ինչի արդյունքում կավելանան Իրանից ներկրվող գազի ծավալները:
Մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև իրականացվող խոշոր նախագծերից մեկին՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Կորոնավիրուսով պայմանավորված շուրջ երեք ամիս Իրանի մեր գործընկերները չէին կարողանում գալ Հայաստան, որը կապված էր ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետ: Բայց ընկերության «պրոեկտ-մենեջերն» արդեն Հայաստանում է, հունիսի 1-ին Հայաստան կայցելի ևս 5 ինժեներ: Նախատեսվում է, որ երկու շաբաթվա ընթացքում ողջ թիմը՝ շուրջ 60 հոգի արդեն տեղում կլինի, և շինարարության աշխատանքները կվերսկսվեն: Հայաստանի կառավարության որոշմամբ նաև չեղարկվել են մեր գործընկերների վիզայի հետ կապված բոլոր վճարները»:
«Ծրագրով նախատեսվում է 2020 թ. վերջին աշխատանքներն ավարտել: Քանի որ վերջին ամիսներին շինարարությունը դադարեցվել էր, հնարավոր է՝ ժամկետների հետ կապված որոշ խնդիրներ առաջանան, սակայն լիահույս ենք, որ կկարողանանք սահմանված ժամկետներում ավարտել նախագծի շինարարությունը»,-հավելել է ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահն օրերս ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացման ընթացքում, անդրադառնալով Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել էր. «Արդեն իսկ ունենք պատվիրված նախագիծ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհի վերակառուցման և թունելի կառուցման համար: Այդ աշխատանքներն իրականացնելու է մրցույթում հաղթած իտալական ընկերությունը. այս տարի կառուցման աշխատանքները կսկսեն»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01