Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված հետևանքների պատճառով մինչև տարեվերջ գեթե 86 միլիոն երեխա կարող է հայտնվել աղքատ տնային տնտեսություններում՝ գրանցելով ցուցանիշի 15 տոկոսանոց աճ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից տեղեկացնում են՝ վերլուծության մեջ ընդգծվում է, որ, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն ընտանիքներին համավարակի պատճառով հասցված ֆինանսական դժվարություններից պաշտպանելու համար, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աղքատության ստորին գծից ցածր ապրող երեխաների ընդհանուր թիվը կարող է հասնել 672 միլիոնի: Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրներում կարող է նկատվել առավելագույն՝ մինչև 44 տոկոս աճ: «Կորոնավիրուսային համավարակը աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ստեղծել, որ կլանում է ընտանիքների ֆինանսական ռեսուրսներն ամբողջ աշխարհում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ընտանիքների համար ֆինանսական դժվարությունների ծավալն ու խորությունը սպառնում են ի չիք դարձնել երեխաների աղքատության նվազեցմանն ուղղված տարիների առաջընթացը` նրանց թողնելով առանց անհրաժեշտ ծառայությունների։ Առանց թիրախավորված գործողությունների, հազիվ ծայրը ծայրին հասցնող ընտանիքները կարող են հայտնվել աղքատության մեջ, իսկ ամենաաղքատ ընտանիքները կարող են տարիներով չնկատվող զրկանքներ կրել»: Մինչև համավարակը, ամբողջ աշխարհում երեխաների երկու երրորդին հասանելի չէր սոցիալական պաշտպանության որևէ մեխանիզմ՝ հնարավորություն չտալով ընտանիքներին դիմակայել ֆինանսական ցնցումներին և սեղմելով սերնդեսերունդ փոխանցվող աղքատությանը արատավոր օղակը: Հարյուր միլիոնավոր երեխաներ շարունակում են ապրել բազմաչափ աղքատության մեջ, ինչը նշանակում է չունենալ բուժօգնության, կրթության, պատշաճ սնուցման կամ համապատասխան բնակարանային պայմաններ, ինչը հաճախ կառավարությունների կողմից սոցիալական ծառայության ոլորտում անբավարար ներդրումների հետևանք է: Հակամարտությունների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած երկրներում ապրող երեխաների համար այս ճգնաժամը հետագայում էլ ավելի կմեծացնի նաև սոցիալական անկայունության ռիսկը և տնային տնտեսությունների՝ աղքատության մեջ հայտնվելու վտանգը։ Ըստ աղբյուրի, որպեսզի աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների վրա կորոնավիրուսի ազդեցությունը նվազի և վերանա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սեյվ դը Չիլդրենը կոչ են անում հրատապ և լայնամասշտաբ սոցիալական պաշտպանության մեխանիզմներ և ծրագրեր ներդնել, այդ թվում՝ դրամական փոխանցումներ, դպրոցական սնունդ և երեխայի խնամքի նպաստներ։ Սրանք բոլորը խիստ անհրաժեշտ ներդրումներ են, որ կարող են բավարարել ամենահրատապ ֆինանսական կարիքները և պետությունների համար հիմք ստեղծել հետագա հարվածքներին դիմակայելու համար։ Ընտանիքներին աջակցելու համար պետությունները պետք է նաև ներդրումներ կատարեն սոցիալական պաշտպանության, հարկաբյուջետային քաղաքականության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում: Սա կարող է ներառել որակյալ առողջապահական և այլ ծառայությունների համընդհանուր հասանելիության ընդլայնում, ներդրումներ հօգուտ ընտանիքահեն քաղաքականության, ինչպիսին, օրինակ, վճարովի արձակուրդն է և երեխաների խնամքին ուղղված ծառայությունները։
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26