Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել երկրում սմարթֆոնների համար StopCovid հավելվածի օգտագործմանը: Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները դատապարտել են շփումներին հետեւելու հավելվածները՝ «անձնական ազատությունների եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար»: Ըստ CNN-ի՝ քվեարկությունը զուտ խորհրդանշական բնույթ էր կրում եւպետք է թույլ տար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը իմանալ, որ StopCovid-ը քաղաքական աջակցություն ունի: Ազգային ժողովում մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո հավելվածի օգտագործման օգտին քվեարկել է 338 մարդ, դեմ՝ 215 մարդ: Ֆրանսիայի Սենատում հավելվածի օգտին քվեարկել է 189 մարդ, դեմ՝ 129 պատգամավոր: «StopCovid-ը քաղաքացիների սպասարկման գործիք է, ոչ թե՝ սպառնալիք նրանց ազատությունների նկատմամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելոուբւը խորհրդարանի ստորին պալատում քվեարկությունից առաջ: Չորեքշաբթի Ազգային վեհաժողովի ներկայացուցիչը հայտնել էր, որ կառավարությանն «իրավական հիմք անհրաժեշտ չէ հավելվածի գործարկման համար, քանի որ այն աշխատում է բացառապես կամավոր հիմունքներով եւ չի խախտում անձնական ազատությունը», փոխանցում է RG-ն: Երեքշաբթի թվային ազատության ազգային հանձնաժողովը կանաչ լույս է տվել հավելվածին: La Quadrature du Net թվային իրավունքների ֆրանսիական ասոցիացիայի փորձագետների կարծիքով՝ երկրի բնակչության 60-ից 80 տոկոսը պետք է օգտագործի այդ հավելվածը, որպեսզի այն «օգտակար լինի կորոնավիրուսի դեմ պայքարում»:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55