ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, երկրի ղեկավարը հրամայել է սկսել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստությունը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և այլ քաղաքներում։ «Մենք դա կանենք հունիսի 24-ին, այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան մարտիկները, ովքեր մարտնչեցին Մոսկվայի մոտ և պաշտպանեցին Լենինգրադը, ովքեր կռվում էին Ստալինգրադի մոտ, ազատագրեցին Եվրոպան, գրոհեցին Բեռլինը»,- ասվում է Պուտինի հրամանում։ Պուտինը Շոյգուին հանձնարարել է բացառել շքերթի մասնակիցների առողջության համար ցանկացած ռիսկ: Ռուսաստանի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել՝ շքերթն անց է կացվելու հանդիսատեսի մասնակցությամբ, թե ոչ։ Պուտինն առաջարկել է հուլիսի 26-ին՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրն անցկացնել նաև «Անմահ գնդի» երթը։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44