Ես նկատեցի, որ որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը ՍԴ-ի առաջին եւ երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել, մերժել է. նման ձեւակերպումներից պետք է զերծ մնալ, որովհետեւ առաջին 2 հարցերը վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին եւ ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է երրորդ կետում: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի ՍԴ-ին ուղղված պատասխաններին: Նրա խոսքով, բլանկետային նորմը այն նորմն է, որ քրեական օրենսգրքում չի, այլ մեկ այլ փաստաթղթի մեջ է. «Օրինակ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ: Հիմա ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, կարող լինել իրավաչափ միայն այն դեպքում՝ եթե այն բավարար հստակ է եւ կանխատեսելի: Մենք 300.1 հոդվածի դեպքում՝ չունենք հստակությունը եւ կանխատեսելիություն: ՄԻԵԴ-ը նաեւ ընդգծեց, որ արարքի շրջանակը, այսինքն այն արարքը, որ հանցագործություն է համարվում, պետք է լինի հստակ, նաեւ դրա ծավալը, այսինքն մինչեւ որ տեղ է դա համարվում հանցագործություն: 300.1 հոդվածը նաեւ այս պահանջին չի բավարարում: Սա ՄԻԵԴ-ի կարծիքի նոր հանգամանքներից մեկն է, որը եւս մեր կողմից հստակ օգտագործվելու է: Հետեւաբար, այս պարագայում պետք է նշել, որ 300.1-ը դրան չի համապատասխանում, չի բավարարում»,-ասաց խպաշտպանը: Անդրադառնալով հետադարձ ուժի հետ կապված խնդրին նա ասաց. «Եթե ՄԻԵԴ-ը չտեսնել խնդիր, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա: Եթե Եվրոպական դատարանը մի հարց վերլուծում է, այն էլ նման ծավալուն փաստաթղթով, դա նշանակում է, որ այնտեղ կա խնդիր: Եթե այդտեղ խնդիր չլիներ, ՄԻԵԴ-ը անգամ վարույթ չէր ընդունի, իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով նույնպես շատ հստակ նշվել է, որ չի կարող ավելի խստացնող արարքը հետադարձ ուժ ունենալ: Նաեւ նշել է, թե արդյոք հետադարձ ուժի կանոնը կիրառելի է, թե ոչ: Նշված է, որ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային: Մեն քւնենք նման պրակտիկա՝ «7-ի գործ», նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետապնդման դադարեցում հետադարձ ուժով պայմանավորված: ՀՀ դատարանները եւ դատախազությունը գտել էին, որ 300.1-ը ներկայացնում է նոր հանցակազմ»,-ընդգծեց Վարդեւանյանը՝ հավելելով, որ սրանք օգտագործվելու են հասցետիրոջ՝ ՍԴ-ի կողմից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01