Մի քաղաքացի զանգահարել է Shamshyan.com եւ հայտնել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացել են իր 2 մորաքույրները, եւ արդեն մի քանի օր է, մայրն է ջերմում, սակայն որեւէ կերպ չեն կարողանում թեստավորել: Աղբյուրի հետ զրույցում նա մասնավորապես ասել է.«Տատիկս ամսի 16-ին ծերունական հիվանդությունից մահացավ, գնացել էին թաղում, տատիկիս 2 քույրերը կորոնավիրուսից 2 օրվա մեջ մահացան, հիմա էլ մայրիկս է ջերմում, որտեղ դիմում ենք, որ մայրիկիս թեստավորեն, որ մենք էլ ապահով լինենք, ոչ մեկ մեզ չի օգնում, ասում են, թե տեղամասային բժշկին դիմեք, տեղամասային բժիշկն էլ ասում ա 4 օր ոչ աշխատանքային օրեր են, որ լաբարատորիան զանգում ենք՝ փակ է, որ գոնե մեր հաշվին թեստավորենք, դա էլ չի լինում: Փաստորեն մենք հիմա պետք է բոլորս համատարած վարակվենք, ինչ է թե 4 օր տոն է, նախ, ով ա որոշել, որ էս օրերին տոն դնեն, երբ երկրի վիճակը ծանր է: Մարդ էլ չկարողանա՞ իր գումարով իր մորը փրկի: Մենք վախեցած ենք: Արդեն 2 հոգի մարդ է մահացել մեզանից»: Տիկնոջ խոսքով՝ տատիկի թաղման արարողություն չեն արել որպես այդպիսին, անգամ 20 հոգի հարազատ չի եղել, թե որտեղից են վարակվել՝ տեղյակ չեն. «Թաղումից անցավ 4 օր, մեծ մորաքույրս, որ ապրում է Բանգլադեշում, հիվանդանում ա, գնում ա բժշկի, ասում են երկկողմանի թոքաբորբ ա, բուժում ա անցնում տան պայմաններում, բուժվելուց հետո վիճակը վատանում է, տանում են հիվանդանոց, այնտեղ 2 օր ապրեց ու մահացավ կորոնավիրուսից: Էլի ոչնչի չմասնակցեցինք, 2 օր առաջ մյուս մորքուրիս, որ ապրում ա Աղձք գյուղում, հազով տղան տանում է Աշտարակի հիվանդանոց, տղային թեստավորում են, պատասխանը՝ դրական, տեսնելով սա,մորն էլ են թեստավորում, հենց տանում են, Աշտարակի հիվանդանոցում միանգամից վերակենդանացում են տանում: Մինչեւ առավոտ չլուսացրեց մորաքույրս: Էլի կորոնայից մահացավ: Հիմա արդեն 3 օր ա մամաս 39 ջերմություն ունի, սկոռի ենք կանչում, մենք մեր հաշվին տարանք թոքերը նկարեցին, ասեցին թոքաբորբ չունի, բայց էդ մարդը ջերմում ա: 1-03-ից ասում են զանգեք ձեր թաղամասային բժշկին, թաղամասայինն էլ ասում ա անտիբիոտիկներ տվեք, երկուշաբթի կգանք: Բայց մինչեւ երկուշաբթի դեռ ինչքան կա…մեր մերն ա, ինչ անենք, չմոտիկանալ չենք կարող»,-ասաց տիկինը, նշելով, որ 4 օր շարունակ չեն կարողանում ոչինչ անել»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01