Առանցքային տնտեսական ցուցանիշները կարող են աղավաղվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, նախազգուշացնում է ԱՄՀ-ն: «Ճշգրիտ եւ ժամանակին արված տնտեսական տվյալները շատ կարեւոր են քաղաքական որոշումներ կայացնելու համար, հատկապես՝ ճգնաժամի ժամանակ: Բայց COVID-19-ի համավարակը խաթարել է շատ կարեւոր վիճակագրական տվյալների արտադրությունը»,- նշվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ: «Առանց հուսալի տվյալների քաղաքական գործիչները չեն կարող գնահատել, թե որքան վնաս է համավարակը հասցնում մարդկանց եւ տնտեսությանը, եւ չեն կարող պատշաճ կերպով հետեւել վերականգնմանը»: Հայտարարություն արվել է այն ժամանակ, երբ շատ երկրներ տվյաներ են հրապարակում ՀՆԱ-ի մասին ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում: ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենամեծ տնտեսությունում, Սպիտակ տունը եւ Կոնգրեսն ՀՆԱ-ի տվյալներն օգտագործում են ծախսերը եւ հարկային քաղաքականությունը պլանավորելու համար: Դաշնային պահուստը եւս ՀՆԱ-ի ցուցանիշները հաշվի է առնում դրամավարկային քաղաքականության որոշման ժամանակ: «Գործարար մարդիկ այս վիճակագրությունն օգտագործում են աշխատատեղերի, ընդլայնման, ներդրումների եւ այլնի վերաբերյալ որոշումներ կայացնելիս»: ԱՄՀ-ն նշել է, որ համավարակի ժամանակ հուսալի եւ ժամանակին արված տնտեսական վիճակագրություն ձեռք բերելու կարեւորագույն խոչընդոտներից մեկն այն սահմանափակումներն են, որոնք ազգային վիճակագրական գրասենյակների աշխատակիցներին տանն են պահում: Ըստ ԱՄՀ-ի, սա կարող է հանգեցնել նրան, որ գների եւ արտադրության վերաբերյալ տվյալները, որոնք վճռորոշ են դրամավարկային քաղաքականության եւ հարկային դրդապատճառների վերաբերյալ որոշումների համար, հետաձգվելու կամ գնահատվելու են մասնակի տեղեկատվության հիման վրա: Ըստ հիմնադրամի՝ շարունակվող համավարակը նաեւ ընդգծում է հաճախակի թարմացվող տվյալների կարեւորությունը, որոնք քաղաքական գործիչներին թույլ են «առավել հիմնավորված որոշումներ» կայացնել: Բազմաթիվ ավանդական պաշտոնական վիճակագրություններ «պարզապես թարմացված չեն՝ այս պահին օգտակար լինելու համար»: ԱՄՀ-ն հայտարարել է, որ այս խնդիրները հաղթահարելու եղանակներ կան, այդ թվում՝ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների օգտագործման օգնությամբ:
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26