Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ ավելացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաստասխանելով լրագրողի հարցին: «Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են: Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող, պարգևավճարներ են ստացել նաև Շտապօգնության աշխատակիցները»,-ասաց Փաշինյանը: Նախարարությունը բուժաշխողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը: Անդրադառնալով բուժանձնակազմի պակասին, վարչապետն ասաց, որ ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը և կարողացել է աշխատանքներին ներգրավել նաև մեծ թվով կամավորների՝ բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների: «Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարարությունը, կառավարությունը միջոցներ են ձեռնարկում հանրապետությունում բժշկական կարողությունները, մասնավորապես վերակենդանցման բաժանամունքների կարողություններն ավելացնելու համար: Բայց մենք բոլորս ունենք հնարավորություն նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը: Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 120 դեպք:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44