Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մտադիր է Պրահայում կայանալիք առաջիկա հանդիպմանը Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ քննարկել երկրների միջեւ օդային հաղորդակցության վերականգնման թեման եւ եւս մեկ անգամ նշել, որ Թբիլիսին դրական է վերաբերվում այս հարցում: «Մեր հանդիպումը մոտավորապես կկայանա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից: Սա դեմ առ դեմ հանդիպում կլինի Պրահայում: Ինչպես միշտ, մենք կքննարկենք առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային եւ մարդասիրական հարցեր, - շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Աբաշիձեն:- Օդային հաղորդակցման հետ կապված եւս մեկ անգամ նշեմ, որ մեր դիրքորոշումը դրական է: Սակայն օդային հաղորդակցության վերականգնման թեման կախված է Ռուսաստանի դիրքորոշումից եւ համաճարակաբանական իրավիճակից»: Վրացի դիվանագետը նշել է, որ անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Կարասինի հետ, որի ընթացքում քննարկվել են իրավիճակը՝ կապված ռուսաստանցի փորձագետների այցի հետ Թբիլիսիում Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության հետազոտական կենտրոն: Ըստ նրա՝ նա ռուսական կողմին ծանոթացրել է մայիսի 27-ին Վրաստանի արտգործնախարարության հայտարարության հետ, որում նշվում է, որ հանրապետությունը պատրաստ է ընդունել փորձագետներին Ռուսաստանի Դաշնությունից, բայց՝ միայն միջազգային պատվիրակության կազմում: «Մենք նաեւ տեղեկություններ ենք փոխանակեել Լուգարի լաբորատորիայի վերաբերյալ: Ես նրան (Կարասինին) տեղեկացրել եմ վրացական կողմի դիրքորոշման մասին, մասնավորապես, հիմնվելով մայիսի 27-ին Վրաստանի արտգործնախարարության հայտարարության վրա: Կորոնավիրուսի համատեքստում նշվել է, որ բոլոր երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն այս վարակի դեմ պայքարի համար»,- եզրափակել է Աբաշիձեն: Պրահայի բանակցային Կարասին-Աբաշիձե ձեւաչափը գոյություն ունի 2012 թվականից: Երկար ժամանակ այն շարունակում է մնալ միակ ուղիղ երկխոսությունը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ: Վերջին հանդիպումը Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի առաջիկայում լուծել Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման հարցը: Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրի համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվել էր ավիափոխադրումներ իրականացնել Վրաստան: Նույն օրվանից ուժի մեջ էր մտել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության որոշումը վրացական ավիաուղիների՝ Ռուսաստան չվերթների դադարեցման վերաբերյալ: Ռուսաստանի իշխանությունները դիմել էին այդ քայլին այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսի 20-ին մի քանի հազար մարդ Թբիլիսիում հակառուսական ցույցեր էր կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց: Զանգվածային ակցիաների պատճառ էր դարձել Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի եւ Ռուսաստանի այլ պատվիրակների մասնակցությունն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որը կազմակերպել էր հյուրընկալող կողմը վրացական խորհրդարանում:
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26