ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է համազգային՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի ու անվտանգության հարցերի շուրջ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության առաջարկի մասին: ԱԺ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Արցախի Հանրապետության զարգացումը տեսնում է անկախ պետականության պայմաններում՝ առջևում ունենալով Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու տեսլականը: Կուսակցության համակարգող Գագիկ Եսայանը, կարևորելով նոր ձևաչափով հանդիպումների անցկացումը, անդրադարձել է առաջարկվող օրակարգային հարցերին և ներկայացրել կուսակցության դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացին և համագործակցության հեռանկարներին առնչվող թեմաներ: ԱԺ նախագահը հաջորդիվ ընդունել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության անդամներին՝ կուսակցության նախագահ Էրիկ Մկրտումյանի գլխավորությամբ: Հանդիպմանն Արթուր Թովմասյանը խոսել է արտախորհրդարանական ուժի հետ հնարավոր համագործակցության ուղղություների մասին՝ ներկայացնելով առաջարկություն՝ համազգային օրակարգի և ԱԺ բարեկամական խմբերի ու շրջանակների կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Կուսակցության նախագահ Էրիկ Մկրդումյանը, շնորհավորելով ԱԺ նորընտիր նախագահին և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել համագործակցել երկրի զարգացմանն ուղված տարբեր հարցերի ՝ այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում: Շարունակելով հանդիպումները, խորհրդարանի ղեկավարն այնուհետև ընդունել է Արցախի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Բարդուղ Գալստյանին և կուսակցության ներկայացուցիչներին: Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության, ինչպես նաև երկրի կենսագործունեության ապահովման այլ հարցերում իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44