Գազի սակագնի հարցն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլևս չեն գտնվում Խորհրդային Միության մեջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարյա անվճար էր տրվում:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Հայաստանին այդպես էլ չի հաջողվում Ռուսաստանի հետ գազի սակագնի նվազման շուրջ բանակցություններում հաջողել, իսկ օրինակ, Վրաստանի դեպքում Ռուսաստանը նախատեսում է իջեցնել գինը 15 տոկոսով:
«ԵԱՏՄ-ը, ինչպես հայտնի է, քաղաքական բլոկ չէ, առանձին սուվերեն պետությունների միություն: Այդ իսկ պատճառով սակագնի համար, որը ժամանակին համարյա ոչինչ չարժեր, հիմա պետք է բանակցել առանձին»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ ռուսական գազի սակագնի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում նաև այլ օբյեկտիվ պատճառով. ժողովրդավարական երկրների տնտեսություններում չի կարող լինել ֆիքսված մեկ սակագին ապրանքի համար, և արտադրողը կամ վաճառողը կարող են սահմանել իրենց ցանկացած գինը:
«Այդ իսկ պատճառով այնպիսի դեմոկրատն ու լիբերալը, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, պետք է ողջունի առևտրում նման մոտեցումն ու սկզբունքները»,- ասաց նա: Ըստ Տրոֆիմչուկի՝ մեկ այլ օբյեկտիվ պատճառ է աշխարհագրությունը: «Այս առումով Հայաստան հումքի մատակարարումն ավելի դժվար է, քան Բելառուսի կամ Վրաստանի դեպքում, քանի որ չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման»,- ասաց նա: Այնուհետ ռուսաստանցի վերլուծաբանն անցավ Հայաստանի՝գազի սակագնի շուրջ դեռևս չհաջողված բանակցությունների սուբյեկտիվ գործոններին: Դրանցից մեկը, ըստ նրա, Հայատսանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձն է: «Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկանխատեսելի գործիչ է, դրա համար նրա հետ պայմանավորվելը բարդ է: Այսօր նա քեզ վրա կգլորի մեկ խնդիր, իսկ վաղը` լրիվ այլ: Դրանում համոզվել ենք այս երկու տարիների ընթացքում: Նման քաղաքական գործիչների վրա երկարատև հեռանկարում դժվար է հույս դնել: Սերժ Սարգսյանի հետ նման հարցեր լուծելն ավելի հեշտ էր»,- ասաց նա: Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, Փաշինյանին ընտրել է ժողովուրդը, դրա համար հենց ժողովուրդն էլ պետք է հասկանա, թե ինչ «փառատոն» կարող է նա սարքել: «Մի փոքր տագնապ է առաջացնում նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի ղեկավարների բլոկ ստեղծելը գազի սակագնի հարցում, և այս կառավարությունը չի կարող չհասկանալ, թե ինչպես է դիտվում նման ֆրակցիան պրակտիկայում բոլորի համար այս դժվար պահին»,- ասաց նա՝ ամեն դեպքում հույս հայտնելով, որ հայ-ռուսական պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն երկու կողմերի համար էլ ընդունելի տարբերակով:
Աղբյուր՝ tert.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01