Իրանցի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի ախտորոշման համար թեստային համակարգ պացիենտի թքի կիրառմամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն։ Նորարարությունը, որը մշակվել է «Սալամաթ-յար Բեխեշթ Դայան» ինովացիոն ընկերության կողմից, թույլ է տալիս պարզել կորոնավիրուսային վարակի առկայությունը կամ բացակայությունը 55 րոպեի ընթացքում՝ օգտագործելով պացիենտի թուքը։ Ինովացիոն ընկերության տնօրեն Ամիր Աբաս Էսմայիլ-Զադեն հայտարարել է, որ ներկայում Թուրքիան, Ադրբեջանը, Ռումինիան, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան հետաքրքրված են կորոնավիրուսի ախտորոշման իրանական թեստային համակարգերը ձեռքբերելու մեջ։ «Մոլեկուլյար ամբողջությունը մշակված է real-time pcr մեթոդով, որը կարող է հայտնաբերել կորոնավիրուսը պացիենտի լորձաթաղանթում ամենակարճ ժամկետում»,-ասել է Էսմայիլ-Զադեն։ Նա հավելել է, որ նորարարությունը թույլ է տալիս անցկացնել անալիզը պարզեցված ռեժիմում, ինչի համար բարդ սարքավորման անհրաժեշտություն չկա։ «Կորոնավիրուսի թեստը կարելի է անցկացնել ինքնուրույն։ Դա տեղի է ունենում Քթի խոռոչից փորձանմուշ վերցնելու միջոցով»,-մանրամասնել է նա։ Էսմայիլ-Զադեն նաեւ նշել է, որ իրանական թեստային համակարգերի ճշգրտություն 2,5-10 անգամ ավելի բարձր է՝ ի տարբերություն ներկրված թեստերի։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34