CNN- ի հաղորդավար Քրիս Կուոմոն հայտնել է, որ կորոնավիրուսից բուժվելուց հետո օրգանիզմում տարօրինակ զգացողություններ է ունենում: Cuomo Prime Time ծրագրի եթերում նա ասել է, որ չնայած հիվանդության դեմ տարած հաղթանակին` նրա առողջական վիճակը փոխվել է: Այդ մասին հայտնում է Lenta-ն: 49-ամյա լրագրողի խոսքով՝ ինքն ապրիլին ապաքինվել է կորոնավիրուսից, բայց դեռ դժվարություններ է ունենում և «100 տոկոսանոց չի զգում», ինչպես վարակվելուց առաջ էր: Բժիշկ Սանջայ Գուպտայի հետ զրույցի ընթացքում նա նշել է, որ դա են վկայում նաև հետազոտությունների արդյունքները: «Մարդիկ, ովքեր անցել են դրա միջով, պատմում են ոչ միանշանակ պատմություններ և բժիշկների կողմից չեն ստանում առանձնապես արժեքավոր խորհուրդներ արյան անալիզի արդյունքների տարօրինակությունների վերաբերյալ: Ես այդ մարդկանցից մեկն եմ»,- նկատել է Կուոմոն: Հաղորդավարը հավելել է, որ նա դեռ տարօրինակ զգացողություններ է ունենում թոքերի շրջանում, բայց ներկայումս կարող է աշխատել և շփվել ընտանիքի հետ: Լրագրողը հայտարարել է նոր վիրուսի ուսումնասիրության համար արյան դոնոր դառնալու իր մտադրության մասին: Նա շեշտել է, որ անհանգստանում է իր համար, բայց նրան հանգստացնում է այն, որ ինքը միայնակ չի անցնում այդ ամենի միջով: «Մարդիկ պատրաստ են միասին տառապել»,- եզրափակել է Կուոմոն: Հիվանդության ընթացքում Քրիս Կուոմոն մեկուսացել է իր սեփական նկուղում, որտեղից նա հեռարձակումներ է վարել: Եթերներում նա խոսել է իր վիճակի և բուժման մասին: Հեռարձակումների ընթացքում նա հեգնանքով հաղորդակցվել է նաև իր հարազատ եղբոր՝ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հետ:
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26