Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Տիեզերանավի միակցումը հեռարձակվել է ուղիղ եթերում: Երեկ՝ մայիսի 30-ին Կանավերալ հրվանդանից պատմական թռիչք է իրականացրել SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը։ Այն բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Այսպիսով, Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձել է առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ է ուղարկել տիեզերք։ Սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ փորձն է: Բազմակի օգտագործման Falcon 9-ը հրթիռը պետք է մեկնարկեր դեռ մայիսի 27-ին, սակայն թռիչքը հետաձգվել էր մեկնարկից 17 րոպե առաջ եղանակային պայմանների պատճառով: Սա պատմական թռիչք է, քանի որ 2011-ից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան նավը տիեզերագնացներով դուրս է գալիս Երկրի ուղեծիր: Ավելի վաղ հայտնել էին, որ Falcon 9 հրթիռի առաջին աստիճանն արդեն վայրէջք է կատարել։ Տիեզերական այս առաքելության իրականացումը կարևոր է ԱՄՆ-ի համար: Վերջին 30 տարվա ընթացքում տիեզերանավերից երկուսի՝ Կոլումբիայի և Չելենջերի մեկնարկներն ավարտվել են ողբերգությամբ՝ անձանակազմերի մահվան պատճառ դառնալով: Հատկապես «Կոլումբիա»-ի աղետը բացասական ազդեցություն է ունեցել տիեզերական մաքոքների ծրագրի վրա: NASA-ն որոշակի աշխատանք իրականացրել է դրանց կատարելագործման համար, սակայն 2011-ին «Դիսքավըրիի» արձակման ժամանակ դարձյալ խնդիրներ են առաջացել: Դրանից հետո ԱՄՆ-ն դադարեցրել է տիեզերական մաքոքների ծրագիրը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44