ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ կարևոր այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր կյանքի իմաստն ու ապագան, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը ոչ միայն նրանց մանկությունն անհոգ ու երջանիկ դարձնելու, այլև մեր փոքրիկների համար պայծառ ու լուսավոր ապագա կառուցելու համար: Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա օրվա փայլուն մասնագետներն ու մեր երկիրը շենացնողները: Հենց մանկության տարիներին է, որ քայլ առ քայլ բացահայտվում են ձեր տաղանդն ու ունակությունները, որոնցով դուք ապագայում աչքի եք ընկնելու , շենացնելու և հզորացնելու եք մեր հայրենիքը: Իսկ մենք մեր հերթին մշտապես պատրաստ ենք ամեն ինչ անել ձեզ աջակցելու, խրախուսելու և քաջալերելու համար: Երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տոնին նվիրված ավանդական միջոցառումներն այս տարի չեն անցկացվում, սակայն վստահ եմ՝ մենք միասին համախմբվելու և տոնելու դեռ բազմաթիվ առիթներ ենք ունենալու: Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անամպ ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55