«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնալից հայտարարություն է արել, որտեղ, ըստ էության, նա խոստովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությանն ու դրան հետևած մյուս սպառնալիքներին։ Պատգամավորն ընդգծեց, որ ինչպես 90-ականներին և 2016 թվականին, այնպես էլ ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։ «Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերություններից։ Այդուհանդերձ, մեր կարևոր խնդրին է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառումը»,- շեշտեց Լ. Մակունցը։ Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր լինի նման հայտարարությունների հանդեպ, որովհետև այդ անտարբերությունը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և հանգեցնել տարածաշրջանում նոր էսկալացիայի, ինչն, իր խոսքով, ուժգին հակահարված է ստանալու և աղետալի հետրևանքներ է ունենալու առաջին հերթին Ադրբեջանի համար։
Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01