Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու եւ ուղեւորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով: Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղեւորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով եւ ուղղված է Երեւանի ու Գյումրի միջեւ զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջեւ էքսպրեսի երկարատեւ աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում հակավիրուսային միջոցառումների իրականացման հետ կապված՝ այս տարվա մարտից Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղեւորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, մարտի 14-ից չեղարկվել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքի ուղերթները: Արդյունքում, այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով այդ գնացքի ուղեւորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5% -ով: Երեւան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթութու ուղեւորների թիվը նվազել է 64%-ով: Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղեւորահոսքը կրճատվել է մինչեւ 15%: Երեւան-Արաքս էլեկտրագնացքների ուղեւորների թիվը նվազել է 18%-ով: Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երեւան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ: Ընդհանուր առմամբ, երկաթուղու բոլոր ուղղություններով ուղեւորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 17,7%: ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ եւ հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղեւորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում եւ մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղեւորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու եւ դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը: Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղեւորատար համալիրում եւ արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55